Թուրքիայի նախկին վարչապետը լքել է իշխող կուսակցության շարքերը՝ հայտարարելով, որ առաջնորդները կտրվել են իրականությունից - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայի նախկին վարչապետը լքել է իշխող կուսակցության շարքերը՝ հայտարարելով, որ առաջնորդները կտրվել են իրականությունից

2019-09-13 19:00 , Мир, 1107

Թուրքիայի նախկին վարչապետը լքել է իշխող կուսակցության շարքերը՝ հայտարարելով, որ առաջնորդները կտրվել են իրականությունից

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ) դուրս գալու մասին։

Այդ մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ նշելով, որ վերջերս հայտնի էր դարձել, որ Դավութօղլուն պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել, և այդ նպատակով նրա թիմակիցները կոչ էին արել ԱԶԿ-ի նահանգային ու շրջանային ղեկավարներին միանալ իրենց։

Այս տեղեկությունը ստանալով՝ ԱԶԿ-ի ղեկավարները պահանջել էին Դավութօղլուին և նրա թիմին հեռացնել կուսակցությունից։ Նախկին վարչապետը չսպասելով պահանջի կրկնմանը՝ հայտարարել է, որ դուրս է գալիս ԱԶԿ-ից:

«Մեր նպատակը պառակտումը չէ։ Մենք նպատակ ունեինք ցրելու ԱԶԿ-ի և մեր երկրի ապագայի հետ կապված անհուսալիությունը։ Մեզ ներկայացված փաստերը վկայում են, որ ԱԶԿ-ի առաջնորդները կտրվել են իրականությունից։ ԱԶԿ-ն որոշել է զտել կուսակցության շարքերը՝ սկսելով մեզ կուսակցությունից հեռացնելու գործընթացը»,-հայտարարել է Դավութօղլուն։

Նա հավելել է, որ շարունակելու է հավատարիմ մնալ իր սկզբունքներին և ծառայել ժողովրդին՝ հիմնելով նոր կուսակցություն։

Лента

Рекомендуем посмотреть