Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ Աստղիկ Ալեմյանը - RadioVan.fm

Онлайн

Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ Աստղիկ Ալեմյանը

2019-09-13 19:11 , Общество, 1347

Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ Աստղիկ Ալեմյանը

Ամերիկայի Մասաչուսեթս նահանգում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ 109-ամյա Աստղիկ Ալեմյանը:

Այդ մասին տեղեկանում են «The Armenian Mirror Spectator»-ի հրապարակումից։ Նշվում է, որ Աստղիկ Ալեմյանը Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել էր ծնողներին և եղբայրներին։ Նա մինչև 12 տարեկանը բնակություն է հաստատել Սիրիայի մանկատներից մեկում: Հորեղբոր՝ Կարապետ Թեթեզյանի օգնությամբ նա իր քրոջ՝ Աննայի հետ տեղափոխվել էր ԱՄՆ:

1980-ականներից ի վեր՝ նա ամեն տարի ապրիլի 24-ին հատուկ պատվի էր արժանանում քաղաքային խորհրդում կազմակերպվող միջոցառման ժամանակ:

Ծննդյան 90-ամյակին Աստղիկ Ալեմյանն ընտանիքի անդամների հետ մեկնել էր Եգիպտոս և Սիրիա՝ այցելելով այն վայրերը, որտեղ եղել էր մանուկ հասակում:

Лента

Рекомендуем посмотреть