Չինաստանի զարգացման բանկը (CDB) առաջին անգամ Թուրքիային խոշոր և երկարաժամկետ վարկ է տրամադրել։ Այդ մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Թուրքիայի Արդյունաբերական զարգացման բանկը (TSKB) այդ վարկի միջոցով կֆինանսավորի արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների, էներգետիկայի, ենթակառուցվածքների, առողջապահության և կրթության ոլորտները։
200 մլն դոլար կազմող վարկի համար երաշխավորել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը։