Մայր Աթոռն արձագանքել է Հայոց Եկեղեցու վերաբերյալ ВВС-ի հրապարակմանը - RadioVan.fm

Онлайн

Մայր Աթոռն արձագանքել է Հայոց Եկեղեցու վերաբերյալ ВВС-ի հրապարակմանը

2019-09-14 19:12 , Общество, 1229

Մայր Աթոռն արձագանքել է Հայոց Եկեղեցու վերաբերյալ ВВС-ի հրապարակմանը

Մայր Աթոռն արձագանքել է ВВС լրատվական գործակալության՝ Հայոց Եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գնահատելով լրագրությունը, իբրև կարևոր հանրային աշխատանք, ցավում ենք այն լրագրողների համար, որոնք կողմնապահությամբ և կողմնակի շահերով առաջնորդվելով ու նպատակադրված կերպով վնաս են հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն: Աղոթում ենք այդ անհատների համար եւ անդրադարձման պարագայում պատրաստ ենք լինելու ընդունել ու բացատրել առկա իրողությունները։

Ակնհայտ է, որ նման անձինք բացարձակ պատկերացում չունեն եկեղեցական կյանքի և նրա կարգ ու կանոնների, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման կերպերի մասին: Երբեմն թվում է, որ ցանկություն էլ չունեն հասկանալու այս բարդ աշխարհը։ Այս հոդվածը սրա վառ վկայությունն է:

Ավելին կպարզաբանենք ըստ անհրաժեշտության հետագայում:

Վստահ ենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա աշխարհասփյուռ թեմերի զորացման, զարգացման, անկախության տարիներին կյանքի աշխուժացման և նոր հոգեւոր սպասավորների պատրաստության ուղղությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականության կողմից տարվող ջանքերը գնահատվում են բարեպաշտ ժողովրդի, եկեղեցու բարեկամների, պետական իշխանությանց եւ պիտի արժանի գնահատականը ստանան ապագա սերունդների ու պատմագիրների կողմից»։

Лента

Рекомендуем посмотреть