Онлайн

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները․ կնքահայրերը հերոսների մարտական ընկերներն են եղել  

2019-09-16 13:19 , Общество, 107

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները․ կնքահայրերը հերոսների մարտական ընկերներն են եղել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նշենք՝ նախօրեին՝ Խաչվերաց տոնին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կայացել է Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը, որը կազմակերպել էր «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միությունը»։

Ռուբեն Մխիթարյանը, որը կազմակերպչական հարցերով պատասխանատուն է եղել, ֆեյսբուքյան իր էջում հայտնելով, որ կնքահայրերը լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները՝ գրել էր․ «Ապրիլը մեզ ծանոթացրեց ու ընկերացրեց, սեպտեմբերն էլ հարազատ է դարձնելու»:

Մկրտությունը կատարվել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ, որից հետո տեղի է ունեցել մատաղի արարողություն։

Лента

Рекомендуем посмотреть