Онлайн

«Լուսինն ընտանիքում պահպանել է ազգային արժեքներն ու հայ ընտանիքի ավանդույթները»․ Հայաստանի և Արցախի բարձրաստիճան այրերը ցավակցական հեռագրեր են հղել Արամ Առաջինին մոր մահվան կապակցությամբ

2019-09-16 13:29 , Общество, 117

«Լուսինն ընտանիքում պահպանել է ազգային արժեքներն ու հայ ընտանիքի ավանդույթները»․ Հայաստանի և Արցախի բարձրաստիճան այրերը ցավակցական հեռագրեր են հղել Արամ Առաջինին մոր մահվան կապակցությամբ

Մահացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մայրը՝ Լուսին Քեշիշյանը։

Նրա մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները։

«Վեհափառ Տեր,

Խորին ցավ ապրեցի՝ ստանալով Ձեր սիրելի մոր՝ մեծահարգ Լուսին Քեշիշյանի մահվան գույժը։

Քաջատեղյակ եմ տիրամայր Լուսինի հանդեպ Ձեր որդիական ջերմ զգացմունքին։

Լավագույն հիշողություններն ունենք հարգարժան Լուսին մայրիկից։

Ընդունեք, խնդրեմ, մեր եւ մեր ընտանիքի մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերը։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,-ասված է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի ցավակցական հեռագրում։

Կիսելով Վեհափառի անդառնալի վիշտը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրում նշել է․

«Ապրելով հայրենիքից հեռու՝ տիկին Լուսինն ընտանիքում պահպանել է ազգային արժեքներն ու հայ ընտանիքի ավանդույթները։ Վեհափառ Տեր, դրա վառ վկայությունն է Սփյուռքում հայապահպանությանը, ազգային ինքնության ու մշակութային արժեքների ամրապնդմանը միտված Ձեր գործունեությունը»։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից Արամ Ա-ին խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ այսօր հղած ցավակցական հեռագրում նշելով․

«Նա մեր հիշողության մեջ կմնա որպես հայ կնոջ վառ կերպար, ով իր ողջ կյանքը նվիրել էր ընտանիքին, հարազատ ժողովրդին ու հայրենիքին եւ խոր հարգանք էր վայելում հասարակության շրջանում:

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին։

Թող ամենազոր Աստված լուսավորի նրա հոգին»:

Лента

Рекомендуем посмотреть