«Երևանտրանս»-ի աշխատակիցը կոտրել է քաղաքապետարանի ձեռք բերած աղբամաններից մեկը - RadioVan.fm

Онлайн

«Երևանտրանս»-ի աշխատակիցը կոտրել է քաղաքապետարանի ձեռք բերած աղբամաններից մեկը

2019-09-16 16:13 , Общество, 1162

«Երևանտրանս»-ի աշխատակիցը կոտրել է քաղաքապետարանի ձեռք բերած աղբամաններից մեկը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ձեռք բերած աղբամաններից մեկն է՝ կոտրված, ճզմված վիճակում։

«Նոր աղբամաններից մեկի ճակատագիրը»,-խնդրի վրա ուշադրություն է հրավիրել պատգամավորը։

Նշվածի առնչությամբ ոստիկանության Մաշտոցի բաժնում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներից մեկը հաղորդում է տվել՝ հայտնելով, որ անհայտ անձը կոտրել է Ֆուչիկի փողոցում տեղադրված աղբամաններից մեկը։

Հաղորդման հիման վրա Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը։ Վերջինս աղբամանը աղբատարից ինջեցնելիս սեղմել է աղբի ճզման սեղմակը, ինչի հետևանքով էլ աղբամանը կոտրվել է։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Лента

Рекомендуем посмотреть