Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է Նուր-Սուլթանում ընթացող ԱԱ-ի եզրափակչից:
Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, երեկ կիսաեզրափակչում ստացած կողոսկրի վնասվածով պայքարել ըմբիշը մինչեւ 98 կգ քաշային կարգի եզրափակչում չի կարողանա:
Աշխարհի եռակի չեմպիոնը կբավարարվի արծաթե մեդալով, ոսկե մեդալակիր կդառնա ռուս Մուսա Եվլոեւը:
Վաղն ԱԱ-ի բրոնզե մեդալի համար է պայքարելու Կարապետ Չալյանը (77 կգ), որը Ալեքսանյանի պես Տոկիո-2020-ի ուղեգիր է ապահովել:
Աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից բրոնզե մեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը (63 կգ):