ՀՀ կառավարությունը ժողովրդագրական խնդիրները կլուծի հեղափոխական քաղաքականությամբ․ Ավինյանը հայտարարել է - RadioVan.fm

Онлайн

ՀՀ կառավարությունը ժողովրդագրական խնդիրները կլուծի հեղափոխական քաղաքականությամբ․ Ավինյանը հայտարարել է

2019-09-17 14:11 , Политика, 980

ՀՀ կառավարությունը ժողովրդագրական խնդիրները կլուծի հեղափոխական քաղաքականությամբ․ Ավինյանը հայտարարել է

ժողովրդագրական իրավիճակի բարելավումը կառավարության համար ինքնանպատակ չէ, այն գործունեության առաջնահերթություններից է: Այդ մասին ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ իր գլխավորությամբ կառավարությունում կայացած Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստում։

Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ Տիգրան Ավինյանն իր ելույթում նշել է, թե նախորդ ժամանակաշրջանում ժողովրդագրական ոլորտում արձանագրված բացասական միտումները շատ մտահոգիչ են և, դա հաշվի առնելով, իրենց քաղաքականությունը լինելու է հեղափոխական, որովհետև նման բազմաշերտ ու խորը արմատներ ունեցող խնդիրը միայն նորարար ու հիմնարար լուծումներով է հնարավոր հաղթահարել:

Այդպիսով, կատարված վերլուծությունների արդյունքում, կառավարությունն արձանագրում է՝ անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում, ըստ անհրաժեշտության, վերանայվելու են նաև գործող ծրագրերը։ Թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքներին։

«Այս կապակցությամբ տեղեկացնեմ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել էի մշակել և շահագրգիռ մարմինների դատին ներկայացնել ծրագրային առաջարկներ հետևյալ ուղղություններով.

դրամական նպաստների համակարգի, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի չափի վերանայման հնարավոր տարբերակներ,

նախադպրոցական և դպրոցական հաստատություններում երեխաների երկարօրյա խնամքի ապահովում,

երեխա ունեցող և դեռևս երեխա չունեցող երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության լրացուցիչ աջակցություն»,-ասել է փոխվարչապետը՝ նիստի ավարտին պատկան մարմիններին այդ ուղղությամբ տալով հանձնարարականներ։

Лента

Рекомендуем посмотреть