ՀՀ-ում վիրտուալ ՀԴՄ կներդրվի - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում վիրտուալ ՀԴՄ կներդրվի

2019-09-17 15:26 , Экономика, финансы, 1491

ՀՀ-ում վիրտուալ ՀԴՄ  կներդրվի

Էլեկտրոնային առևտրի խթանման և անկանխիկ գործարքների ավելացմանն ուղղակիորեն նպաստելու համար Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) նախաձեռնել է վիրտուալ հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) ներդրման գործընթաց։

Կոմիտեից հայտնում են, որ այդ նպատակով տնտեսվարողների հետ «Էլեկտրոնային առևտուր և վիրտուալ ՀԴՄ» խորագրով հանդիպում-քննարկում է անցկացվել:

«Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է վիրտուալ հսկիչ-դրամարկղային մեքենայի գաղափարը և էլեկտրոնային առևտրում դրա կիրառման նպատակը:ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները, կհստակեցվի փաստաթղթաշրջանառությունը և կապահովվի գործարքների կատարման թափանցիկությունը։ ՊԵԿ վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ՝ Հրաչյա Մուրադյանը ներկայացրել է վիրտուալ ՀԴՄ-ի աշխատանքի հետ կապված օրենսդրական հարցերը և իրավական ակտերիփոփոխությունները, ինչպես նաև վիրտուալ ՀԴՄ կտրոնի վավերապայմանների սահմանումները: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են մի շարք հարցեր կապված վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գործընթացի հետ։ Տնտեսվարողներն էլեկտրոնային առևտրի և վիրտուալ ՀԴՄ-ի վերաբերյալ հարցերը և առաջարկությունները գրավոր կարող են ներկայացնել՝ [email protected]էլեկտրոնային հասցեին»,- ասված է ՊԵԿ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть