Փաշինյանը Սարգսյանին առաջարկել է Օսիպյանին աշխատանքից ազատել - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը Սարգսյանին առաջարկել է Օսիպյանին աշխատանքից ազատել

2019-09-18 13:30 , Другие, 1493

Փաշինյանը Սարգսյանին առաջարկել է Օսիպյանին աշխատանքից ազատել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել։

Նախագահի աշխատակազմն այն ստացել է, սակայն ազատման հրամանագիրը դեռ չի ստորագրվել։

Հիշեցնենք՝ Վալերիյ Օսիպյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է ՀՀ նախագահի՝ 2018-ի մայիսի 10-ի հրամանագրով։ Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան առաջարկով էր հանդես եկել «փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնելու» նպատակով։

«Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք, դուք ու Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք»,-մասնավորապես ասել էր վարչապետը:

Лента

Рекомендуем посмотреть