Բժշկական հանրությունը պահանջում է շտապ ազատ արձակել գործընկերներին - RadioVan.fm

Онлайн

Բժշկական հանրությունը պահանջում է շտապ ազատ արձակել գործընկերներին

2016-07-27 14:55 , Общество, 657

Բժշկական հանրությունը պահանջում է շտապ ազատ արձակել գործընկերներին

Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի կողմից բժիկների պատանդառման փաստի առնչությամբ հայտարարությամբ է յանդես եկել ՀՀ առողջապահության նախարարությունը: Ստորեւ ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

Քիչ առաջ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ:

Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է անբարո այս քայլը և պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի: Անգամ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ դեպքերի սկզբից մինչ օրս այս բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նաև զինյալ խմբի անդամներին:

Հավելենք նաեւ, որ այսօր՝ 13:00-ին, առողջապահության համակարգի ներկայացուցիչները Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դահլիճում հանդես կգան ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ:

Лента

Рекомендуем посмотреть