ԱԱԾ և ոստիկանության տեղակալները՝ ղեկավարների պաշտոնակատարներ - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ և ոստիկանության տեղակալները՝ ղեկավարների պաշտոնակատարներ

2019-09-19 12:42 , Политика, 1224

ԱԱԾ և ոստիկանության տեղակալները՝ ղեկավարների պաշտոնակատարներ

Այսօր գումարվել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որի մեկնարկին, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ նշանակել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարներ։ Ըստ այդմ՝ ԱԱԾ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը, իսկ ՀՀ ոստիկանության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերարապահվել է ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին։

Փաշինյանը նշել է, որ ֆորմալ առումով սպասում են նախագահի հրամանագրերին, և, արդեն իսկ, կարող են շնորհավորել պաշտոնյաներին։

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը թափուր է սեպտեմբերի 16-ից, այդ օրը ուժային այդ կառույցը շուրջ 1,5 տարի ղեկավարած Արթուր Վանեցյանը ազատվեց պաշտոնից։ Ոստիկանության պետի պաշտոնից էլ երեկ նախագահի հրամանագրով ազատվեց կրկին 1,5 տարվա ղեկավար Վալերիյ Օսիպյանը՝ նշանակվելով վարչապետի գլխավոր խորհրդական։

Лента

Рекомендуем посмотреть