Թուրք դերասանը հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար խոշոր գումար է վճարել - RadioVan.fm

Онлайн

Թուրք դերասանը հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար խոշոր գումար է վճարել

2019-09-19 16:16 , Культура, Шоу бизнес, 1201

Թուրք դերասանը հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար խոշոր գումար է վճարել

Թուրք հայտնի դերասան, կատակերգու, ծաղրանկարիչ և սցենարիստ Ջեմ Յըլմազը, թուրքական մամուլի բնութագրմամբ, մի ամբողջ կարողություն է վճարել հայ գեղանկարիչ Տարոն Մուրադյանի կտավները գնելու համար:

Այդ մասին «CnnTurk»-ին հղում անելով՝ գրում է «Ermenihaber» -ը։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` հայտնի կատակերգուն ոչ միայն մեքենաների կոլեկցիոներ է, այլև 2006թ. ի վեր արվեստում մեծ ներդրումներ է կատարում: Նա տանն ունի արվեստի յուրօրինակ գործերի մեծ հավաքածու:

Յըլմազը, մասնակցելով «Galeri 77» ցուցահանդեսին, հայ Մուրադյանի վրձնին պատկանող 2 կտավ է գնել:

Նշվում է, որ թուրք դերասանը հայ նկարչի «Pequod»կտավի համար վճարել է 66.000դոլար, իսկ «Portre 4» կտավի համար` 20.000 դոլար:

Лента

Рекомендуем посмотреть