Онлайн

Միավորվել են երաժշտության ուժով՝ վաստակելով օրվա հացը․ շրջիկ երաժիշտները՝ դրականի ու ցավոտ հարցերի մասին  

2019-09-19 18:57 , Общество, 119

Միավորվել են երաժշտության ուժով՝ վաստակելով օրվա հացը․ շրջիկ երաժիշտները՝  դրականի ու ցավոտ հարցերի մասին

Երաժշտությունը միավորել է օրվա հացի խնդիր ունեցող 58-ամյա Կարենին, 66-ամյա Սամվելին և 54-ամյա Տիգրանին։ Ընկերացել ու սեփական «համույթն» են ձևավորել հենց փողոցում։

Ակորդեոն, դհոլ, կլառնետ․ շրջիկ երաժիշտների տրիոն ելույթներ է ունենում Երևանի տարբեր փողոցներում, տարատեսակ պարեղանակներով անցորդների ուշադրությունն է հրավիրում, արժանանում նրանց նյութական աջակցությանը, և, ինչու չէ, նաև մայրաքաղաքի երեկոներին` ուրախ մթնոլորտ հաղորդում։

Կատակում են` «18 տարեկան ենք»։

Քաղաքականությամբ հետարքրքրվելու ժամանակ չեն ունենում, բայց նոր իշխանություններից դրական սպասելիքներ ունեն:

Նրանց հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Եվ վերջում, որպես իրենց նկատմամբ ուշադրություն ցուցաբերած լրագրողի, նվիրում են Արամայիս Սահակյանի խոսքերի հիման վրա գրված Սուսաննա Կարապետյանի «Եկ այս գիշեր» երգը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть