Онлайн

«Հարկ է, որ կարճ ժամանակահատվածում հասարակությունը տեսնի նոր ոստիկանություն` ավելի գրագետ, ավելի արհեստավարժ»․ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար

2019-09-19 19:19 , Право, 106

«Հարկ է, որ կարճ ժամանակահատվածում հասարակությունը տեսնի նոր ոստիկանություն` ավելի գրագետ, ավելի արհեստավարժ»․ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար

«Ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սպասողական մթնոլորտում ծառայենք` թուլացնելով աշխատանքային ռիթմը, ընդհակառակը` անհրաժեշտ է ձեռքբերումներն ամրապնդել, վերացնել առկա թերությունները, և հարկ է, որ կարճ ժամանակահատվածում հասարակությունը տեսնի նոր ոստիկանություն` ավելի գրագետ, ավելի արհեստավարժ, իրենց պարտականություններն ու իրավունքները հստակ գիտակցող ծառայողներով համալրված»,-այսօր ոստիկանության ղեկավար կազմի հետ անցկացրած աշխատանքային խորհրդակցությանը նշել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է, որ ծառայության արդյունավետության բարձրացման հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը:

Այս համատեքստում Արման Սարգսյանը խոսել է նաև կադրերի ընտրության հարցում անաչառ ու խստապահանջ մոտեցման, ինչպես և կոռուպցիոն երևույթների հանդեպ որդեգրած անհանդուրժողականության մասին:

«Ծառայում ենք ուշադիր, զգոն և ոչ ենք ասում անտարբերությանը: Ի գործ, հարգելի ծառայակից ընկերներ»,-խոսքն ամփոփել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Նշենք՝ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար է նշանակել ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին ու, որ «ֆորմալ առումով սպասում են նախագահի հրամանագրին»։

Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը․


Лента

Рекомендуем посмотреть