«Դալան ֆեստ»` եռօրյա ռոք-փառատոն Գյումրիում - RadioVan.fm

Онлайн

«Դալան ֆեստ»` եռօրյա ռոք-փառատոն Գյումրիում

2019-09-19 23:06 , Культура, Шоу бизнес, 1462

«Դալան ֆեստ»` եռօրյա ռոք-փառատոն Գյումրիում

Գյումրիում սեպտեմբերի 22-24-ը կանցկացվի «Դալան ֆեստ» եռօրյա ռոք-փառատոն: Փառատոնն անցկացվում է «Մանուկյան ընկերության» ու Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է «Բամբիռ» ռոք խմբի մասնակցությամբ: «Սա նաև գեղեցիկ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 28-ամյակի օրը, այցելելու են Գյումրի ու չեն շտապելու հեռանալ քաղաքից: Սա հետաքրքիր եռօրյա ժամանց է բոլորի համար», - «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Լիլիթ Թովմասյանը:

Ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ շենք-շինությունների աղեղնաձեւ կամարները՝ դալանները, դեռ 60-ականներից հայտնի են որպես շինության ճարտարապետական առանձնահատուկ լուծում, իսկ 70-ականներից արդեն ռոք երաժիշտների ու ռոք սիրողների հավաքատեղի: Այդ կամարների տակ հավաքվելու ու նվագելու ավանդույթը պատկանում է «Բամբիռ» խմբին ու նրա ղեկավար Ջագին (Գագիկ Բարսեղյան):

«Մենք սրանով ուզում ենք ոչ միայն վերակենդանացնել դալանների տակ նվագելու ավանդույթը, այլ նաև փառատոնների միջոցով կենդանություն տալ դալաններին», - նշում է Լիլիթ Թովմասյանը՝ վստահեցնելով Գյումրիում մշակութային կյանքը պետք է դուրս բերել համերգային դահլիճներից ու հասանելի դարձնել հասարակության լայն շրջաններին:

Երեք հիմնական համերգ է տեղի ունենալու՝ սեպտեմբերի 22-ին՝ «Խնձորի սոկ», սեպտեմբերի 23-ին «Տիեզերք բենդ» և սեպտեմբերի 24-ին «Ռոզեն Թալ» խմբերի մասնակցությամբ: Բոլոր համերգների սկիզբը՝ ժամը 17-00-ին: Մինչ այդ կբարեկարգվեն ու կլուսավորվեն այդ տարածքները:

Փառատոնի օրերին հետաքրքիր անակնկալ է խոստանում նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը:

Лента

Рекомендуем посмотреть