Онлайн

«Ամուլսար՝ ամուր սար»․ ազդակիր համայքներում գործադուլ, դասադուլ է

2019-09-20 13:35 , Общество, 130

«Ամուլսար՝ ամուր սար»․ ազդակիր համայքներում գործադուլ,  դասադուլ է

Ջերմուկ, Գնդեվազ, Կեչուտ․ Ամուլսարի հանքավայրի ազդակիր համայնքների բնակիչներն այսօր ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման գործադուլ, դասադուլ են հայտարարել՝ երթով ընթանալով համայնքների փողոցներով։

Նշում են՝ իրենք որևէ քաղաքական հարց չեն հետապնդում, իրենց պայքարը մաքուր մթնոլորտում ապրելու իրավունքի համար է։

Այդ մասին հայտարարում է Ջերմուկի բնակիչ, բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունաթյան, որը նաև տեսանյութ է հրապարակել։

Նշենք՝ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը Բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր են հայտարարել, որի շրջանակում մի շարք միջոցառումներ են նախատեսվում՝ հեծանվաերթ, մոտոերթ, ֆլեշմոբեր։ Բոլոր ակցիաների մասնակիցները Ժամը 18։30-ին միավորվելու են Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որտեղից երթ է մեկնարկելու։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե որևէ իրավական հիմնավորում չունեն արգելելու «Լիդիան Արմենիային» շահագործելու Ամուլսարը՝ քաղաքացիները՝ բնապահպանների նախաձեռնությամբ, բազմամարդ երթ անցկացրին, որի մեկնարկը տրվեց Ազգային ժողովի բակից՝ հայտարարելով, որ Ամուլսարը հանք չի դառնա։

Лента

Рекомендуем посмотреть