«Այլևս երբեք»-ը կկորցնի նշանակությունը․ Ջո Բայդենը գրել է՝ «Ամերիկան պետք է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում» - RadioVan.fm

Онлайн

«Այլևս երբեք»-ը կկորցնի նշանակությունը․ Ջո Բայդենը գրել է՝ «Ամերիկան պետք է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում»

2019-09-20 14:16 , Политика, 1186

«Այլևս երբեք»-ը կկորցնի նշանակությունը․ Ջո Բայդենը գրել է՝ «Ամերիկան պետք է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում»

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին (ANCA) հղած նամակում գրել է, որ ԱՄՆ-ը պետք է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում։

«Մենք երբեք չպետք է մոռանանք ու լռենք այն սարսափելի իրողության մասին, որը հանգեցրեց 1,5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և 2 մլն հայերի զանգվածային տեղահանման: Եթե մենք չճանաչենք այն ամբողջովին, չհիշենք և մեր երեխաներին չփոխանցենք՝ «այլևս երբեք» բառերը կկորցնեն իրենց նշանակությունը: Ցեղասպանության փաստը հիշել չկարողանալն ու չընդունելը միայն նոր ուղի է հարթում ապագա զանգվածային չարագործությունների համար»,-գրել է Բայդենը՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին սեպտեմբերի 16-ին հղած նամակում, որը հրապարակված է Հանձանախմբի պաշտոնական կայքում։

Лента

Рекомендуем посмотреть