«Դեմ չենք ՀՀ քաղաքացիներին հետ բերել իրենց տուն». Տոնոյանը՝ ադրբեջանցի դիվերսանտներին հայ գերիներով փոխանակելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Դեմ չենք ՀՀ քաղաքացիներին հետ բերել իրենց տուն». Տոնոյանը՝ ադրբեջանցի դիվերսանտներին հայ գերիներով փոխանակելու մասին

2019-09-20 14:45 , Политика, 1102

«Դեմ չենք ՀՀ քաղաքացիներին հետ բերել իրենց տուն». Տոնոյանը՝ ադրբեջանցի դիվերսանտներին հայ գերիներով փոխանակելու մասին

«Սկզբունքորեն դեմ չենք Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրենց տներն և աջակցելու ենք այդ գործընթացին․․․Սա մաքուր հումանիտար գործողություն է։ Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում, դա ճիշտ մոտեցում չէ, առնվազն, պաշտպանության նախարարի կողմից։ Ես աշխատում եմ, որպեսզի վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան»,-այդ մասին հայսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե, ինչպե՞ս է վերաբերում Բաքվի՝ հայ ռազմագերիներին ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու պատրաստակամությանը։

Դավիթ Տոնոյանը միաժամանակ տեղեկացրել է, որ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, որի ժամանակ իրեն փոխանցվել է Ադրբեջանի պաշտոնական առաջարկությունը՝ Հայաստանի 2 ռազմագերիներին փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ։

Նախարարը շեշտել է՝ սկզբունքորեն դեմ չեն Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու և աջակցելու են այդ գործընթացին, բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։

Лента

Рекомендуем посмотреть