Ադրբեջանում կարտոֆիլի փառատոնի մասնակիցների զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանում կարտոֆիլի փառատոնի մասնակիցների զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել

2019-09-20 17:25 , Новости из Психушки, 1470

Ադրբեջանում կարտոֆիլի փառատոնի մասնակիցների զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել

Ադրբեջանում կարտոֆիլի փառատոնի մասնակիցների շրջանում զանգվածային թունավորում է տեղի ունեցել:

Այդ մասին տեղեկանում ենք «Մեյդան TV»-ից։ Նշվում է, որ փառատոնն անցկացվել է նախօրեին՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի Իսմայիլի շրջանում։

Լրատվամիջոցը, հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, գրում է, որ թունավորման հետևանքով հրատապ հոսպիտալացվել է 7 մարդ՝ 3 տղամարդ և 4 կին։

Այս պահին պատկան մարմինները հետաքննում են, թե ինչը կարող էր թունավորման պատճառ հանդիսանալ։

«Ադրբեջանի Իսմայիլի շրջանում տեղի ունեցած կարտոֆիլի փառատոնը կոչված էր ցուցադրելու նոր տեխնիկա և տեխնոլոգիաներ, որոնք նվազագույնի են հասցնում ձեռքի աշխատանքը, դյուրացնում կարտոֆիլի աճեցման գործընթացը, մեծացնում բերքատվությունը»,-մանրամասնում է «Մեյդան TV»-ին։

Лента

Рекомендуем посмотреть