Թե ինչպես են Լոս Անջելեսում դիմավորել Փաշինյանին ու, թե ինչպես է նա ասմունքել - RadioVan.fm

Онлайн

Թե ինչպես են Լոս Անջելեսում դիմավորել Փաշինյանին ու, թե ինչպես է նա ասմունքել  

2019-09-23 17:16 , Политика, 1337

Թե ինչպես են Լոս Անջելեսում դիմավորել Փաշինյանին ու, թե ինչպես է նա ասմունքել

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի շրջանակում ՀՀ վարչապետը Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում մասնակցել է իր հրավիրած հանրահավաքին և հանդես եկել ելույթով։

«Լոս Անջելեսը վարչապետին այսպես դիմավորեց»,-ֆեյբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ հրապարակելով տեսանյութ։

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում էլ հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ ասմունքելու հատվածը։ Նշենք՝ Գրանդ Փարքում իր ելույթը ՀՀ վարչապետը սկսել է Պարույր Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծության ընթերցումով:

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի տեսագրությունը՝ կառավարության տեսանյութում։

Լուսանկարները՝ Ալեքսանդր Վարդանյանի

Лента

Рекомендуем посмотреть