«Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»․ Վանեցյանը՝ Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

«Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»․ Վանեցյանը՝ Փաշինյանին

2019-09-23 17:31 , Политика, 1311

«Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»․ Վանեցյանը՝ Փաշինյանին

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով»,-այդ մասին «hraparak.am»-ի հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լոսանջելեսյան հայտարարությունները։

Հիշեցնենք՝ Փաշինյանը Լոս Անջելեսում լրագրողների հետ երեկվա հանդիպմանը անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ հայտարարել էր, թե «Վանեցյանը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության, հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է արել իր ղեկավարի դեմ», ու, որ Փաշինյանի գնահատմամբ՝ դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի, չկա։ «Սպան այդպիսի բան անի՞, դա գիտե՞ք ինչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,-ասել է Փաշինյանը:

Վանեցյանն, ահա, արձագանգելով՝ նշել է․ «Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին։ Նա նաև հիշեցրել է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն հրամատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել: Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»։

Лента

Рекомендуем посмотреть