Հոկտեմբերի 2-ից կվերսկսվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկը - RadioVan.fm

Онлайн

Հոկտեմբերի 2-ից կվերսկսվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկը

2019-09-24 16:07 , Общество, 1554

Հոկտեմբերի 2-ից կվերսկսվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկը

Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:

Այդ մասին հայտնում են ընկերությունից՝ նշելով, որ տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց՝ http://ukzhd.am/ կայքում:

«Երևանից գնացքը մեկնելու է Թբիլիսի ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին:

Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:

Ուղևորության տևողությունը կազմում է 10 ժամ 20 րոպե:

Տոմսերի գները տատանվում են 9 335 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 19 685 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար»,-մանրամասնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո ծառայությունից:

Лента

Рекомендуем посмотреть