Ռումինիայում հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր կհռչակվի․ Պատգամավորների պալատն ընդունել է - RadioVan.fm

Онлайн

Ռումինիայում հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր կհռչակվի․ Պատգամավորների պալատն ընդունել է

2019-09-24 16:10 , Культура, Шоу бизнес, 1388

Ռումինիայում հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր կհռչակվի․  Պատգամավորների պալատն ընդունել է

Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը, հետևելով Սենատի օրինակին, այսօր միաձայն ընդունել է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագիծը:

Հիշեցնենք՝ Ռումինիայի Սենատը օրեր առաջ՝ սեպտեմբերի 18-ին, միաձայն ընդունել էր հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը, որը ներկայացվել էր Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի և Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ։

Համաձայն Ռումինիայի ներքին ընթացակարգերի՝ օրինագիծը պետք է նաև հավանություն ստանա Խորհրդարանի Ստորին պալատի կողմից և ստորագրվի երկրի նախագահի կողմից։

Նախօրեին Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանի հետ հանդիպմանը Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չիոլակուին/Ion-Marcel CIOLACU հույս էր հայտնել, որ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը, հետևելով Սենատի օրինակին, սեպտեմբերի 24-ին կընդունի հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը:

Ռումիանիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ փաստաթղթում, մասնավորապես, նշված է.

«Հոդված 1. Հոկտեմբերի 12-ը սահմանել որպես Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր:

Հոդված 2 (1). Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրվա տոնակատարությունը կարող են կազմակերպվել կենտրոնական և տեղական հանրային կառավարման մարմինների վարչությունների և դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունների, քաղաքացիական հասարակության և ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից` հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի ժողովրդականացմանն ուղղված մշակութային, կրթական, գեղարվեստական, սոցիալական կամ գիտական ծրագրերի ու միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության միջոցով:

(2). Կենտրոնական և տեղական հանրային կառավարման մարմինները և դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունները կարող են նյութատեխնիկական աջակցություն տրամադրել և կարող են գումարներ հատկացնել իրենց բյուջեներից, նախատեսված 1-ին կետով՝ հաստատված բյուջեի հատկացումների սահմաններում, միջոցառումները լավ պայմաններում կազմակերպելու և անցկացնելու համար»:

Лента

Рекомендуем посмотреть