«Նման «HAPPY END» տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում»․ 6-րդ հարկից ընկած փոքրիկը դուրս է գրվել բուժկենտրոնից - RadioVan.fm

Онлайн

«Նման «HAPPY END» տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում»․ 6-րդ հարկից ընկած փոքրիկը դուրս է գրվել բուժկենտրոնից

2019-09-26 19:55 , Общество, 1313

«Նման «HAPPY END» տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում»․ 6-րդ հարկից ընկած փոքրիկը դուրս է գրվել բուժկենտրոնից

Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերզյանը։

«Նման «HAPPY END» ես տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում: Այս օրերի ընթացքում այնքան ջերմություն ենք ստացել, որ համապատասխան բառով չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա: Այս հիվանդանոցը իմ տունն է, աշխատակիցները՝ ընտանիքիս անդամները, շնորհակալ եմ յուրաքանչյուրին: Նրանք թույլ տվեցին, որ շարունակեմ ժպտալ, ապրել ու ուրախանալ այս պատմության «HAPPY END»-ով»-նշել է Արվինի մայրը՝ Մարզիա Վիքսոմը:

Նշվում է, որ փոքրիկ Արվինը դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ, իսկ այսօր հեռանալիս բոլորին ժպտացել է, անընդմեջ շնորհակալություն հայտնել:

«ԲԿ-ի միջանցքներում տոն էր ))) նրան բոլորս ենք հասցրել սիրել ու շատ: Շնորհակալություն բոլորին, ովքեր այս օրերի ընթացքում այսչափ հոգատար ու անհանգիստ էին երեխայի կյանքի ու այս ընտանիքի համար: Շնորհակալություն նաև բժիշկներին»,-գրել է Դերզյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Տղայի մոտ առկա է եղել զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Նրան միացված է եղել արհեստական շնչառության սարք և անգիտակից էր: Բժիշկները վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 9-ին տղան գիտակցության էր եկել և ճանաչել ծնողներին: Փոքրիկ Արվինն իրանահայ հոր ու իրանցի մոր հետ հանգստանալու նպատակով առաջին անգամ նախնիների հայրենիք էր եկել Միացյալ Նահանգներից։ Նրա ծնողները «կախարդական» և «հրաշք» էին որակել բժիշկների և քաղաքային իշխանությունների դրսևորած վերաբերմունքը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть