Ազգային ժողովը կստուգի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը - RadioVan.fm

Онлайн

Ազգային ժողովը կստուգի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը

2019-09-27 15:00 , Политика, 845

Ազգային ժողովը կստուգի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը

««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 1-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում»,- նշված է ՀՀ Ազգահին ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Лента

Рекомендуем посмотреть