«Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Վլադիմիր Պուտինի հետ երեկ կայացած երկու հանդիպումները՝ պաշտոնական, և ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին:
Փաշինյանը միաժամանակ հրապարակել է ՌԴ նախագահին ճանապարհելու տեսանյութը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Երևանում մասնակցում էր Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, որի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Փաշինյանը, տեղեկացնելով, որ Պուտինի հետ «Զվարթնոոց» օդանավակայանում ևս մեկ- մեկուկես ժամանոց հանդիպում է ունեցել՝ վստահեցրել է՝ «Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են»: