Քաղաքապետարանը «Սանիթեքին» 160 մլն դրամ է փոխանցել՝ հորդորելով այն ուղղել աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը - RadioVan.fm

Онлайн

Քաղաքապետարանը «Սանիթեքին» 160 մլն դրամ է փոխանցել՝ հորդորելով այն ուղղել աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը

2019-10-02 15:12 , Общество, 1285

Քաղաքապետարանը «Սանիթեքին» 160 մլն դրամ է փոխանցել՝ հորդորելով այն ուղղել աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը

Երևանի քաղաքապետարանն այսօր «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Քաղաքապետարանը «Սանիթեքի» ղեկավարությանը հորդորում է այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։

«Հայտնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը Սանիթեկ ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով ս.թ. օգոստոսի 29-ից ի վեր Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից»,-նշված է Հակոբ Կարապետյանի տարածած հաղորդագրությունում։

Նշենք՝ «Սանիթեք» ընկերության աշխատակիցները վերջին շրջանում բողոքի ակցիաներ էին իրականացնում՝պահանջելով աշխատավարձերի վճարում։

«Սանիթեքից» պարզաբանել էին, որ օգոստոս ամսվա աշխատավարձային ֆոնդը շուրջ 132 միլիոն ՀՀ դրամ է, որի վճարման հնարավորությունն ընկերությունը չունի, քանի որ չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը:

Лента

Рекомендуем посмотреть