Երթևեկության կարգի փոփոխություն՝ Երևանի կենտրոնում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության կարգի փոփոխություն՝ Երևանի կենտրոնում

2019-10-02 16:53 , Общество, 1183

Երթևեկության կարգի փոփոխություն՝ Երևանի կենտրոնում

2019 թվականի հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ.Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Բուզանդի փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Մ.Ադամյան փողոցից դեպի Հանրապետության փողոցի ուղղությամբ:

Այդ մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից՝ նշելով, որ վերոնշյալ փոփոխությունը կատարվում է տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով։

Лента

Рекомендуем посмотреть