«Առավոտվա շրջայցի անակնկալը». Սուդանի Նուբայի լեռներում լույս աշխարհ եկած երեխային կկոչեն հայ բժշկի պատվին - RadioVan.fm

Онлайн

«Առավոտվա շրջայցի անակնկալը». Սուդանի Նուբայի լեռներում լույս աշխարհ եկած երեխային կկոչեն հայ բժշկի պատվին

2019-10-04 17:15 , Общество, 1256

«Առավոտվա շրջայցի անակնկալը». Սուդանի Նուբայի լեռներում լույս աշխարհ եկած երեխային կկոչեն հայ բժշկի պատվին

Սուդանի Նուբայի լեռների «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային փոխարինող Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի 36-ամյա բժիշկ Արմեն Մկրտչյանն այսօր լուսանկարներ է հրապարակել։

«Առավոտվա շրջայցի անակնկալը... Գիշերը կանչում են ինձ, թե զույգ պտուղ է, առաջինի ծննդից հետո երկրորդի սրտի զարկերը չկան, հասնում եմ ու որոշակի միջոցառումներից հետո ծննդալուծում։ Վերակենդանացման բարդ գործն ավարտվում է հաջողությամբ։ Երկրորդ երեխային ի պատիվ ինձ մայրըանվանակոչել է Արմինե»,- գրել է բժիշկը։

Բժիշկն այնտեղ առաքելություն է իրականացնում օգոստոսի 20-ից, կավարտի մինչ հոկտեմբերի 20-ը։

Ամերիկացի վիրաբույժ Թոմ Քաթինան 2017-ին ստացավ Հայոց ցեղասպանության ժառանգների անունից ի նշան երախտագիտության տրվող «Ավրորա» մարդասիրական մրցանակը։ 55-ամյա Քաթինան տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է, ով տարեկան 1000 վիրահատություն է իրականացրել և օրական ավելի քան 400 հիվանդի սպասարկել: Երկու ամսով բացակայության պատճառը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահի պարտականություններն են։

Նա հաճախ է լուսանկարներ հրապարակում սուդանցի երեխաների հետ։

Աղբյուր՝ panorama.am.

Лента

Рекомендуем посмотреть