Այսօր ժպիտի համաշխարհային օրն է - RadioVan.fm

Онлайн

Այսօր ժպիտի համաշխարհային օրն է

2017-10-06 18:04 , Мир, 1566

Այսօր ժպիտի համաշխարհային օրն է

1999 թ.-ից սկսած յուրաքանչյուր տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը աշխարհը տոնում է Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day):

Այն, որ տոնացույցում նման օր կա, աշխարհի բնակչությունը պարտական է նկարիչ Հարվի Բելլին: 20-րդ դարի կեսերին Ամերիկայում ապրող նկարիչը, որը ստեղծագործական կյանքում գրեթե ոչնչով աչքի չէր ընկնում, 1963 թ.-ին «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերության ներկայացուցիչներից պատվեր է ստանում ստեղծել այնպիսի վառ ու հիշվող մի խորհրդանշան, որը կդառնար ընկերության այցեքարտը: Հարվին երկար չմտածեց և պատվիրատուներին առաջարկեց այն դեղին, ժպտացող դեմքը, որն այժմ բոլոր ինտերնետ օգտագործողներն անվանում են «սմայլիկ»: Պատվիրատուներն աշխատանքի դիմաց նկարչին վճարեցին ընդամենը 45 դոլար: Այնուհետ նրանք դեղին ժպիտից կրծքանշաններ պատրաստեցին ու բաժանեցին ընկերության աշխատակիցներին: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները: Կես ամիս անց կրծքանշանների թիվը գերազանցում էր 10 հազարը:

Հետագայում Հարվին իր հարցազրույցներից մեկում հպարտությամբ պիտի ասեր. «Մարդկության և նկարչության պատմության մեջ դեռ ոչ մի ստեղծագործություն այդքան հեշտ չի ստեղծվել, այդքան լայն տարածում չի գտել և այնքան ուրախություն չի բերել, որքան իր ժպիտը»:

Տոնի նշանաբանն է. «Լավություն արա, օգնիր ինչ-որ մեկին ժպտալ…» («Do an act of kindness. Help one person smile»)։

Лента

Рекомендуем посмотреть