Տիտղոսակիր /official/ գեղեցկություն - RadioVan.fm

Онлайн

Տիտղոսակիր /official/ գեղեցկություն

2019-10-05 19:43 , FashiONline, 3381

Տիտղոսակիր /official/ գեղեցկություն

Այս շաբաթ #FashONline֊ի հյուրերն են 2019 թվականի գեղեցկության մրցույթների տիտղոսակիրները, նրանցից երկուսը ՝ Գոհարը և Գրիգորը, արդեն իսկ հասցրել են Հայաստանը ներկայացնել միջազգային մրցույթներում,իսկ Լիանան և Դայանան պատրաստվում են շուտով մեր երկիրը ներկայացնել "Միսս Աշխարհը" և "Միսս Տիեզերք" տարվա գլխավոր գեղեցկության մրցույթներում։

• Գրիգոր Վարդանյան/ "Միստր Աշխարհ" մրցույթում մասնակցության, բժշկի կարիերայի և հետագա ծրագրերի մասին։

• Գոհար Նավասարդյան/ "Born to Win" հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթում մասնակցության, թատերական ներկայացումների , պարային մրցույթների և ապագա ծրագրերի մասին։

• Միսս Աշխարհ Արմենիա 2019 Լիանա Ոսկերչյան/ "Միսս Աշխարհ 2019" մրցույթի, գեղեցկության չափանիշների, ապագա քաղաքական գործունեության մասին։

• Միսս Տիեզերք Արմենիա 2019 Դայանա Դավթյան/ "Միսս Տիեզերք 2019" մրցույթում Հայաստանը ներկայացնելու , գեղեցկության դրական և բացասական կողմերի, ապագա դիզայների կարիերայի մասին։

Հ.Գ.֊ Եվ իհարկե հաղորդման ընթացքում մենք քննարկել ենք բոլոր ժամանակների ամենա ակտուալ հարցը "Գեղեցկությունը կփրկի աշխարհը, թե՞ ... "

... իսկ մեր հյուրերի պատասխանը կարող եք գտնել հաղորդման վիդեո տարբերակում և կիսվել Ձեր տեսակետով մեզ հետ։

Лента

Рекомендуем посмотреть