Онлайн

2020 թ. հունվարի 1-ից «1000 դրամների» հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի 1998 թ.-ից մինչ օրս տեղի ունեցած դեպքերից տուժածների հարազատներին

2019-10-09 19:16 , Общество, 123

2020 թ. հունվարի 1-ից «1000 դրամների» հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի 1998 թ.-ից մինչ օրս տեղի ունեցած դեպքերից տուժածների հարազատներին

Այսօր Պաշտպանության նախարարությունում (ՊՆ) տեղի է ունեցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում է կայացվել աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Այսինք 1998թ. մինչև մեր օրս»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա:

«Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»,-նկատել է նա:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը՝ առավել հայտնի «1000 դրամների» հիմնադրամ, ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017թ.-ի հունվարի 1-ից։

Զինվորների կյանքի ապահովագրման Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում աշխատող անձանց կողմից յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000–ական դրամներից, ինչպես նաև անհատների նվիրաբերումներից։

Лента

Рекомендуем посмотреть