Գերմանիան, Ֆրանսիան կասեցնում են զենքի վաճառքը Թուրքիային - RadioVan.fm

Онлайн

Գերմանիան, Ֆրանսիան կասեցնում են զենքի վաճառքը Թուրքիային

2019-10-14 15:58 , Мир, 1301

Գերմանիան, Ֆրանսիան կասեցնում են զենքի վաճառքը Թուրքիային

Սիրիայում քուրդ զինյալների դեմ սկսված Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի պատճառով Ֆրանսիան և Գերմանիան որոշում են կայացրել կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային։

Ավելի վաղ նման որոշում էին կայացրել Շվեդիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Նորվեգիան,

«Էրմենիհաբերի» հաղորդմամբ՝ Թուրքիան 2008-2017թթ. Ֆրանսիայից ներկրել է 23 մլն դոլարի չափ զենք, Գերմանիայից էլ՝ 15-30 միլիոնի։

Հիշեցնենք՝ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, թե Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության 5 օրվա ընթացքում 490 ահաբեկիչ է չեզոքացվել, այդ թվում՝ 440-ը սպանվել են, 26-ը վիրավորվել, ևս 254-ը վայր են դրել զենքը: Նա միաժամանակ նշել է, որ Սիրիական կողմից կատարված ռմբակոծությունների հետևանքով Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերում 18 խաղաղ բնակիչ է զոհվել, 147-ը վիրավորվել են:

Էրդողանը հայտարարել է՝ պատժամիջոցների կամ զենքի վաճառքի արգելքի մասին Արևմուտքի սպառնալիքները չեն կանգնեցի Թուրքիայի գործողությունը:

Նշվում է, որ Սիրիայում խաղաղ բնակչության շրջանում առնվազն 80 զոհ կա: ՄԱԿ-ի տվյալներով մոտավորապես 130 հազար մարդ ստիպված հեռացել է իրենց բնակավայրերից:

Մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Էրդողանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը։

Лента

Рекомендуем посмотреть