Մոտ 70 000 երեխա տեղահանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ուժգնացող բռնության արդյունքում - RadioVan.fm

Онлайн

Մոտ 70 000 երեխա տեղահանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ուժգնացող բռնության արդյունքում

2019-10-15 14:06 , Мир, 1302

Մոտ 70 000 երեխա տեղահանվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ուժգնացող բռնության արդյունքում

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող վերջին շաբաթվա ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 70 000 երեխա է տեղահանվել:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ առնվազն 4 երեխա սպանվել է և 9 վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Ըստ զեկույցների, ևս 7 երեխա սպանվել է Թուրքիայում:

«Հարձակման են ենթարկվել երեք առողջապահական հաստատություններ, շտապ օգնության մեքենաներ և մեկ դպրոց: Ա՛լուքի ջրակայանը, որը ջուր է մատակարարում Հասաքեյի մոտ 400,000 մարդկանց այլևս չի գործում:

Մենք մտահոգված ենք, որ առնվազն 170 000 երեխա այժմ հումանիտար օգնության կարիք ունի այդ տարածքում շարունակվող բռնությունների հետևանքով: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի անհապաղ աջակցություն տրամադրի տուժածներին, այդ թվում՝

Շտապ օգնություն ապաստարան ժամանած ընտանիքներին

95,000լ ջրի և 12 ջրամբարի տրամադրում Հասաքե քաղաքում ջրի պակասը լրացնելու համար,

Ա՛լուքի կայարանի վերանորոգման նախագծում,

Առաջնային բուժօգնության խորհրդատվություն կանանց ու երեխաներին,

13 երեխաների համար խնամատարություն»:

Մենք նաև շարունակում ենք մաքուր ջուր և առողջապահական ծառայություններ մատուցել Ալ-Հոլ ճամբարում ապաստանած մոտ 64,000 երեխաների ու կանանց»,-փոխանցում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից՝ ընդգծելով, որ բռնությունների շարունակական սրացման ֆոնին ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաներին պաշտպանելու կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին և նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա:

«Պատերազմող կողմերը պարտավոր են պաշտպանել քաղաքցիական ենթակառուցվածքներն ու չօգտագործել դրանք ռազմական ձեռքբերումների համար»,-նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Թուրքիան քրդերի դեմ ուղղված «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանակում հոկտեմբերի 9-ից գնդակոծում է Սիրիայի հյուսիսային շրջանները։

Մի շարք երկրներ դատապարտել են Թուրքիայի գործողությունները և հայտարարել Թուրքիային զենքի վաճառքը կասեցնելու մասին։

Лента

Рекомендуем посмотреть