«Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել». Կարո Փայլանը՝ Էրդողանին - RadioVan.fm

Онлайн

«Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել». Կարո Փայլանը՝ Էրդողանին

2019-10-15 19:16 , Мир, 1235

«Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել». Կարո Փայլանը՝ Էրդողանին

Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: Այս խնդրին անդրադարձել ու դատապարտել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, տեզեկացնում է ermenihaber-ը։

Նա Twitter-ում կատարած գրառման մեջ մասնավորապես ասել է.

«Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել, պարոն նախագահ:

«Ո՛չ պատերազմին, խաղաղություն հենց հիմա» միտքը հնչեցրած 9 ԺԴԿ-ական կալանավորվել է:

Ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկանալն է հանցանք»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ԺԴԿ-ականները փորձել են Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում ԺԴԿ-ի հիմնադրման 7-ամյակին նվիրված հանրային միջոցառում անցկացնել: Միջոցառման ընթացքում քննադատություններ են հնչել Թուրքիայի կողմից Սիրիայում քրդերի դեմ իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության հասցեին: Դրանից հետո ոստիկանությունը միջամտել էր ու դադարեցրել միջոցառումը: Այդ ընթացքում ձերբակալվել էր 9 ԺԴԿ-ական, որոնք կալանավորվել են «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:

Лента

Рекомендуем посмотреть