72-ամյա Նինել Իվանյանը անժամկետ նստացույց է հայտարարել - RadioVan.fm

Онлайн

72-ամյա Նինել Իվանյանը անժամկետ նստացույց է հայտարարել

2019-10-17 17:54 , Общество, 1726

72-ամյա Նինել Իվանյանը անժամկետ նստացույց է հայտարարել

Երևանի բնակչուհի 72-ամյա Նինել Իվանյանը անժամկետ նստացույց է հայտարարել կառավարության շենքի առջև՝ բարձրաձայնելով ժամանակին իր հանդեպ իրագործված անարդարությունների մասին։ Տիկին Նինելը նշում է, որ 30 տարի շարունակ աշխատել է «Արմենիա» բժշկական կենտրոնում որպես վերակենդանացման բաժանմունքի բուժքույր, սակայն նրան տնօրեն Գրիգորյան Գրիգորը ազատել է աշխատանքից՝ չվճարելով նաև աշխատավարձը։

Տիկնոջ խոսքով՝ չի վստահում իրավապահ մարմիններին, դատարաններին, ուստի պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանից պարտավորեցնել բժշկական կենտրոնի տնօրենին իրեն բարոյական և նյութական վնասի դիմաց փոխհատուցում տրամադրել, որը Նինել Իվանյանի հաշվակով 5 մլն դրամ է կազմում։

2005 թվականից աշխատանքը կորցրած բուժքույրը նշում է՝ կարոտում է նախկին աշխատանքը։

Հավելենք, որ «Ռադիո Վանը» փորձեց կապ հաստատել նշյալ բուժկենտրոնի տնօրենի հետ՝ Նինել Իվանյանի բարձրացրած հարցերի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն, մինչ նյութի հրապարակումը, որևէ արձագանք չի ստացվել։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть