Կապանում բնակելի շենք է փլուզվել․ կան զոհեր - RadioVan.fm

Онлайн

Կապանում բնակելի շենք է փլուզվել․ կան զոհեր

2019-10-17 18:03 , Общество, 1239

Կապանում բնակելի շենք է փլուզվել․ կան զոհեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) հայտնում են, որ այսօր ժամը 8:58 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում:

Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա (ծնված 1950թ.) և Վլադիմիր (ծնված 1943թ.) Պ.-երի դիերը»,-ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть