Ես դեռ գոհ եմ իմ Աստծուց, որ այսքանով եմ պրծել. Սարի թաղում աչքը կորցրած երիտասարդ - RadioVan.fm

Онлайн

Ես դեռ գոհ եմ իմ Աստծուց, որ այսքանով եմ պրծել. Սարի թաղում աչքը կորցրած երիտասարդ

2016-08-02 13:40 , Медицина, здоровье, 1500

Ես դեռ գոհ եմ իմ Աստծուց, որ այսքանով եմ պրծել. Սարի թաղում աչքը կորցրած երիտասարդ

Երևանի Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում աչքը կորցրած Սայաթ Հարությունյանը օգոստոսի 8-ին կդառա 17 տարեկան. նախորդ շաբաթ նա Գեղարքունիքի մարզից եկել էր Երևան՝ ծննդյան օրը նշելու համար հագուստ գնելու նպատակով և պատահաբար հայտվել Սարի թաղում։

Tert.am-ի հետ զրույցում 17-ամյա երիտասարդը դժվարությամբ հիշեց իր հետ կատարվածը: Նա ասաց, որ գնում էր Սարի թաղ՝ հորեղբոր տուն, պատահաբար ճանապարհին հայտնվել է ցուցարարների շարքերում. նույն ճանապարհով պիտի գնային։

«Պայթյուն է լինում: Պայթյունի ժամանակ աչքս եմ կորցնում»,-հիշեց Սայաթ Հարությունյանը՝ նշելով, որ աչքը կորցնելուց հետո ընկել է, սակայն խուճապի չի մատնվել, չի մտածել պատճառների մասին, անգամ չի ափսոսել:

«Հենց այդ պահին ինձ չկորցրի, մտածեցի, որ արդեն ինչ եղել, եղել է: Մտածեցի, որ պետք է արագ փախչել»,- ասաց երիտասարդը՝ հիշելով, որ իրեն անմիջապես օգնել է մի երիտասարդ բժիշկ՝ առաջին բուժօգնություն է ցուցաբերել մինչ շտապօգնության մեքենայի ժամանելը:

Այժմ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում ստացող Սայաթ Հարությունյանը իր վիճակը գնահատեց բավարար, ասաց, որ ցավեր ունի, սակայն ինքնազգացողությունը վատ չէ:

Խոսելով ապագայի համար նախատեսած ծրագրերի մասին՝ ասաց. «Առաջ էլ, հիմա էլ ծրագրերս չեն փոխվել. իմ նպատակները, ծրագրերը ամբողջովին նույնն են: Պետք է պարապեմ, ընդունվեմ Կիրառական մաթեմատիկայի բաժին: Կարող է՝ ծրագիրս փոխեմ, բայց ոչ թե տեղի ունեցածի պատճառով, այլ անձնական մոտեցումը կարող է պատճառ լինել»։

Հիմա Սայաթ Հարությունյանն առավել շատ նեղվում է, երբ շատերը իր մասին խոսելիս, ասում են, որ իր հետ այդ դեպքը չպետք է պատահեր. «Ես էլ ուրախ կլինեի, որ ինձ հետ չլիներ այդ դեպքը, բայց ես այնքանով եմ ուրախ, որ կարող էր դրանից վատը լիներ, ես չլինեի այստեղ, լինեի ավելի վատ տեղ կամ ընդհանրապես չլինեի: Ես դեռ գոհ եմ իմ Աստծուց, որ այսքանով եմ պրծել: Ես այնքանով եմ ուրախ, որ հիմա տեսնում եմ, քայլում եմ, կարող եմ ժպտալ, կարող եմ ասել, խոսել ընտանիքիս հետ… որ մի աչքով եմ տեսնում, դա ընդամենը կարող է թերություն համարվել ու վերջ»,- ասաց Սայաթ Հարությունյանը:


Лента

Рекомендуем посмотреть