Իվետա, Թաթա, Սիլվա Հակոբյան, Արսեն Սաֆարյան, Արման Հովհաննիսյան․ շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարգրումը շարունակվում է - RadioVan.fm

Онлайн

Իվետա, Թաթա, Սիլվա Հակոբյան, Արսեն Սաֆարյան, Արման Հովհաննիսյան․ շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարգրումը շարունակվում է

2019-10-23 13:05 , Культура, Шоу бизнес, 1740

Իվետա, Թաթա, Սիլվա Հակոբյան, Արսեն Սաֆարյան, Արման Հովհաննիսյան․ շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարգրումը շարունակվում է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնում են, որ Հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայարած երգիչների` իրենց եկամուտները հայտարարագրել են նաև Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը:

Միաժամանակ, հարկային վարչարարության ընթացքում պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրեն) հանդիսանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի և իր համերգային գործունեությունից ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներից հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում:

Կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, և դեռևս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ:

Նշենք՝ օրեր առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրավիրված մամլո ասուլիսում հայտնել էր, որ գրություն են ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները, ինչը նրանցից մի քանիսն արել է, մի քանիսն էլ արտասահմանում գտնվելու պատճառով խոստացել են վերադառնալուց հետո հայտարարագրել: Դավիթ Անանյանը միաժամանակ նշել է, որ երգիչներից մեկի նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել, քանի որ հրաժարվել է եկամուտները հայտարարագրել: «Ֆակտոր» լրատվական կայքը հղում անելով ՊԵԿ-ի իր աղբյուրներներին՝ գրում է, որ խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է:

Հիշեցնենք՝ սեփական եկամուտները ինքնահայտարարագրելու և հարկերը վճարելու՝ երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնողներին ուղղված կոչով Պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել նախորդ տարեվերջին։ Հարկային մարմնից նշեցին՝ ՊԵԿ-ը հաստատակամ է՝ շոու բիզնեսը պետք է հարկվի։

Лента

Рекомендуем посмотреть