Քաղաքացիները կարող են նկարահանել երթևկության խախտումները՝ այն տրամադրելով ՀՀ ոստիկանությանը․ նախագիծն ընդունվել է - RadioVan.fm

Онлайн

Քաղաքացիները կարող են նկարահանել երթևկության խախտումները՝ այն տրամադրելով ՀՀ ոստիկանությանը․ նախագիծն ընդունվել է

2019-10-23 14:41 , Общество, 1487

Քաղաքացիները կարող են նկարահանել երթևկության խախտումները՝ այն տրամադրելով ՀՀ ոստիկանությանը․ նախագիծն ընդունվել է

Ազգային ժողովն այսօր 83 կողմ, 24 դեմ և 3 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի հեղինակած նախագծով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը:

Խախտումն արձանագրած քաղաքացու տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ լինելով նախագծի ընդունմանը՝ նշել են, որ այն «գործ տալու» նախագիծ է, մարդկանց իրար դեմ է հանելու, շատերը վատություն անելու համար սկսելու են հետապնդել այլ մարդկանց և արձանագրել նրանց արած խախտումները։

Այդ մտահոգությունները փարատելու համար ՀՀ կառավարությունը կսահմանի, թե ամսական և տարեկան կտրվածքով միևնույն քաղաքացին միևնույն անձի նկատմամբ քանի անգամ հնարավորություն կունենա էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել։

Лента

Рекомендуем посмотреть