«Եթե երազում տեսնեինք, որ Քոչարյանը բանտում է նստած՝ կասեինք էս ինչ սարսափելի երազ է»․ Նժդեհի եղբոր աղջիկը՝ Փաշինյան-Զախարյան համեմատությամբ - RadioVan.fm

Онлайн

«Եթե երազում տեսնեինք, որ Քոչարյանը բանտում է նստած՝ կասեինք էս ինչ սարսափելի երազ է»․ Նժդեհի եղբոր աղջիկը՝ Փաշինյան-Զախարյան համեմատությամբ  

2019-10-24 15:48 , Новости из Психушки, 1462

«Եթե երազում տեսնեինք, որ Քոչարյանը բանտում է նստած՝ կասեինք էս ինչ սարսափելի երազ է»․ Նժդեհի եղբոր աղջիկը՝ Փաշինյան-Զախարյան համեմատությամբ

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը նոր շարժում է սկսում։Նա այսօր առավոտից կառավարության շենքի առջև էր քաղաքացիներին ներկայացնելու «Ժողովրդական Արդարության Ազգային Շարժման Հեղափոխական հռչակագիրը»՝ ակնկալելով նաև ստանալ նրանց ստորագրությունները։

«Հեղափոխության իրավունքով կարող ենք ջարդել հին պետական մեքենան և ստեղծել նորը, իսկ Անի Ալեքսանի Զախարյանին/ ծնվ. 1980թ.-ի սեպտեմբերի 8-ին Գյումրիում/ իր Ազգային խորհրդի հետ միասին դարձնել ՀՀ վարչապետ, որպես այս հռչակագրի ստեղծող և դրանցում ամրագրված դրույթների պաշտպանության գլխավոր երաշխավորող»,-նշված է Անի Զախարյանի շարադրած հռչակագրում, որի տակ այսօր ստորագրել է 7 քաղաքացի:

Անի Զախարյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Զախարյանի այս նախաձեռնությանը՝ իրեն ներկայացնելու որպես այլընտրանքային վարչապետ, քաղաքացիների արձագանքը միանշանակ չէր։ Կառավարության շենքի առջև գտնվող 82-ամյա Էմմա Սահակյանը, ով ներկայանում է որպես Գարեգին Նժդեհի եղբոր դուստր, «Ռադիո Վանի» հետ զրույցում նշեց, որ Զախարյանի այս քայլն անընդունելի է, քանի որ «մենք ունենք վարչապետ, որին հավատում ենք»։ Տիկին Էմման միաժամանակ տարակուսում է․ «Ինչպե՞ս է նա պատրաստվում լինել վարչապետ, եթե, անգամ, տեղյակ չէ, որ ես այս տարիքիս 8 տարի է նստած եմ բաց երկնքի տակ»։ Նշենք՝ բնակարանային խնդրի մասին տարիներ շարունակ բարձրաձայնող տիկին Էմման տևական ժամանակ, ամառ, թե ձմեռ, գիշեր, թե ցերեկ ապրում է բաց երկնքի տակ՝ Բաղրամյան 26-ի դիմաց՝ մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի մերձակայքում:

Հավելենք, որ Անի Զախարյանը պատրաստվումթէ իր հռչակագիրը յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության դիմաց ներկայացնել քաղաքացիներին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть