Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով կոնֆետի քանդակը մեկ ամիս շարունակ կզարդարի Փարիզի հայտնի Գեորգ V-ի պողոտան:
«Լոուրենս Ջենկելի մոնումենտալ քանդակները Փարիզի Գեորգ V-ի պողոտայում են: Փաթեթավորված կոնֆետը կզարդարի փարիզյան հայտնի պողոտան հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 14-ը»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետ Հայկ Խեմչյանը՝ հրապարակելով նաև լուսանկար։
Sortiraparis-ից տեղեկանում ենք, որ պողոտայում բաց երկնքի տակ ներկայացված է 50 քանդակ։