«Ճանաչեք հայերի ցեղասպանությունը». Jerusalem post-ը՝ Իսրայելի կառավարությանը - RadioVan.fm

Онлайн

«Ճանաչեք հայերի ցեղասպանությունը». Jerusalem post-ը՝ Իսրայելի կառավարությանը

2019-11-05 14:48 , Политика, 1146

 «Ճանաչեք հայերի ցեղասպանությունը». Jerusalem post-ը՝ Իսրայելի կառավարությանը

Իսրայելը այլևս պատճառ չունի Թուրքիայի արձագանքից վախենալու համար, և պետք է հետևի պատգամավորներ Յաիր Լապիդի ու Գիդեոն Սաարի հորդորին՝ այն է՝ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին գրում է Իսրայելի առաջատար Jerusalem post պարբերականը՝ «Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում։

Պարբերականն անդրադառնում է 105 տարի առաջ իրագործված Հայոց ցեղասպանության փաստին, երբ Օսմանյան կայսրությունում բնակվող 1,5 միլիոն հայեր՝ էթնիկ փոքրամասնություն, համակարգված սպանվեցին կամ արտաքսվեցին Սիրիայի անապատներ՝ մահանալու։

«Որպես ցեղասպանությունից հետո հիմնադրված պետություն՝ Իսրայելը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել փոքրամասնություն, որը պարբերաբար կոտորածի և ջարդի է ենթարկվում կառավարության կողմից: Ինչպես հայերը, հրեաները նույնպես հարկադրված էին որպես փոքրամասնություն ապրել գերմանացիների կամ լեհերի բռնապետության տակ՝ օգտվելով «պաշտպանությունից» այնքան ժամանակ, քանի դեռ չէին հայտնվում պետության շահերի ճանապարհին»,-գրում է պարբերականը՝ հիշատակելով օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, ինչ կերպ, ըստ Jerusalem post-ի, դժբախտաբար, թուրք-իսրայելական կապերը չխաթարելու պատճառով Իսրայելը չի վարվել։

«Այժմ մենք ունենք ծանրակշիռ հնարավորություն ուղղելու այդ սխալները։ Թուրք-իսրայելական հարաբերությունները ռեկորդային ցածր մակարդակի են։ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է Իսրայելի դեմ առավել արատավոր կերպով հակասեմիտիզմ հրահրել։ Սեպտեմբերին նա ՄԱԿ-ում Իսրայելը համեմատեց նացիստական Գերմանիայի հետ։

Թուրքիան կարծում է, որ կարող է սպառնալ այլ երկրներին, և այդ երկրները զերծ կմնան Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց։ Իսրայելը այլևս պատճառ չունի վախենալու Թուրքիայի արձագանքից»,-գրում է պարբերականը՝ ընդգծելով, որ ժամանակն է ճիշտ քայլեր անելու։

Лента

Рекомендуем посмотреть