Հանքարդյունահանման միֆերը և իրականությունը․ ՀԲՃ - RadioVan.fm

Онлайн

Հանքարդյունահանման միֆերը և իրականությունը․ ՀԲՃ

2019-11-05 16:29 , Общество, 1346

Հանքարդյունահանման միֆերը և իրականությունը․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը հանքարդյունահանման վերաբերյալ առկա միֆերի մասին փաստում է իրականությունում ամրագրված թվերով։

Նախաձեռնության ներկայացմամբ՝ կարծիքը, թե հանքարդյունահանումը մեծ դերակատարում ունի Հայաստանի տնտեսության մեջ՝ միֆ է, քանի որ նրա մասնաբաժինը վերջին 10 տարում երկրի համախառն ներքին արդյունքի մեջ կազմում է, ընդամենը, 2,8 տոկոս։

Կարծիքը, թե հանքարդյունահանումը երկրում լուրջ աշխատատեղեր է ապահովում՝ ըստ նախաձեռնության ևս միֆ է, քանի որ այդ ոլորտում ներգրավված է երկրի աշխատող բնակչության 0,9 տոկոսը։

Лента

Рекомендуем посмотреть