Онлайн

«Եթե նշաձող ենք սահմանել հասնել Հարվարդին, Սորբոնին՝ պետք է հայերենը հասցնենք այն համադրելի մակարդակին, որն ունի անգլերենը, ֆրանսերենը»․ դասադուլ ԵՊՀ-ում  

2019-11-06 16:09 , Общество, 131

«Եթե նշաձող ենք սահմանել հասնել Հարվարդին, Սորբոնին՝ պետք է հայերենը հասցնենք այն համադրելի մակարդակին, որն ունի անգլերենը, ֆրանսերենը»․ դասադուլ ԵՊՀ-ում

«Սա ապահայեցման գործընթաց է», «Եթե ես պարտավոր եմ երկու օտար լեզու անցնել բուհում, մի՞ թե դժվար է մեր սեփական մայրենի լեզուն անցնել մեկ տարի ժամանակով, շաբաթական մեկ կամ երկու դասաժամով»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում նշում էին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, ովքեր այսօր վաղ առավոտից դասադուլ են hայտարարել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ՀՀ ԿԳՄՍՆ)՝ «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով առաջարկվող փոփոխությունների առնչությամբ։

Նշենք՝ ըստ ԿԳՄՍՆ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծի՝ առաջարկվում է ինքնավարության տալ բուհերին բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն»,«Հայոց պատմություն» առարկաների դասավանդման հարցում, այսինքն՝յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի հնարավորություն է տրվելու ինքնուրույն որոշում կայացնել՝ նշյալ առարկաները դասավանդե՞լ այս կամ այն ֆակուլտետում։

«Եթե նշաձող ենք սահմանել հասնել Հարվարդին, Սորբոնին՝ պետք է հայերենը հասցնենք այն համադրելի մակարդակին, որն ունի անգլերենը, ֆրանսերենը»,-նկատում է ԵՊՀ դասախոս, դոզենտ Նարինե Դիլբարյանը՝ ողջունելով ուսանողների ընդվզման քայլը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ վերը նշված առաջարկներով պայմանավորված՝ ՀՅԴ Երիտասարդական միությունը պահանջում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть