«Վախենում է մնացած գողությունների բացահայտումից»․ Խաչփարի համայնքապետը՝ գյուղ վերադառնալ վախեցող բնակչի մասին - RadioVan.fm

Онлайн

«Վախենում է մնացած գողությունների բացահայտումից»․ Խաչփարի համայնքապետը՝ գյուղ վերադառնալ վախեցող բնակչի մասին

2019-11-06 16:59 , Общество, 1633

«Վախենում է մնացած գողությունների բացահայտումից»․ Խաչփարի համայնքապետը՝ գյուղ վերադառնալ վախեցող բնակչի մասին

«Նրանք մեկ տասնյակից ավել գողություններ են կատարել, ոստիկանությունում նրանց մատով ոչ մեկ չի կպել»,-այդ մասին «Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց Խաչփարի համայնքապետ Ղազար Մարտիրոսյանը՝ մեր խնդրանքով պարզաբանում ներկայացնելով իր գյուղի բնակիչ, 3 անչափահաս երեխաների հայր 35-ամյա Պետրոս Տոնյանի այսօր բարձրացրած խնդրի առնչությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ խաչփարցի Պետրոս Տոնյանը Մասիսից հասել է Երևան՝ վարչապետից խնդրելու ապահովել իր անվտանգությունը։ Պնդում է՝ իրեն Մասիսի ոստիկանությունում ծեծել են, ստիպել «խոստովանել», որ գյուղապետի բակից կատարված գողությունը ինքն է արել։ Քաղաքացին համոզված է, որ եթե վերադառնա գյուղ՝ իր հետ հաշվեհարդար են տեսնելու։

Համայնքապետի հետ զրույցը լսեք աուդիոնյութում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть