«Տարածեք քանի չեն ջնջել»․ Փաշինյանը՝ իշխանության վերնախավում գործող «սատանիստական խմբակների» մասին - RadioVan.fm

Онлайн

«Տարածեք քանի չեն ջնջել»․ Փաշինյանը՝ իշխանության վերնախավում գործող «սատանիստական խմբակների» մասին

2019-11-07 16:23 , Политика, 1188

«Տարածեք քանի չեն ջնջել»․ Փաշինյանը՝ իշխանության վերնախավում գործող «սատանիստական խմբակների» մասին

«Հայտնաբերվել է անհերքելի ապացույց, որ իշխանության վերնախավում գործում են սատանիստական խմբակներ: Մանրամասները՝ ավելի ուշ»,-այդ մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետ հրապարակել տեսանյութ, որտեղ նա մաքրում է տավարի խորոված գլուխը և կատակել․

«Տարածեք քանի չեն ջնջել. տեսեք և համոզվեք»:

Երեկ ողջ երեկո Փաշինյանը ֆեյբուքյան ծաղրական, հումորային գրառումներով, ըստ էության, անդրադարձավ վերջին շրջանում առկա այն քննադատություններին, թե ներկայիս կառավարությունը այս կամ այն որոշմամբ՝ սատանիզմի քարոզչություն է իրականացնում։

«Սկսվեց Jamiroquai խմբի համերգը Երևանի Մարզահամերգային համալիրում: Պարզվում է այսօր մինչև գիշերվա ժամը երկուսը դիսկոտեկ է լինելու այստեղ: Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ և սատանիստներ չկան», «Պարզվեց սխալվել էի՝ էստեղ մի կեսը սատանա են, մյուս կեսը սատանիստ:))))»,-Մարզահամերգային համալիրից ուղիղ եթերում արած հրապարակմամբ, գրել էր վարչապետը։

Лента

Рекомендуем посмотреть