Չի կարող լինել աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան՝ աշխատանքը․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Չի կարող լինել աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան՝ աշխատանքը․ Փաշինյան

2019-11-07 18:16 , Политика, 1175

Չի կարող լինել աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան՝ աշխատանքը․ Փաշինյան

Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված, աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կկիրառվի ևս 1000 ընտանիքի համար, ովքեր կընտրվեն անասնապահությամբ զբաղվող նպաստառու 29 100 ընտանիքներից: Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Նախարարությունից հայտնում են, որ ներկայացված նախագծի հիմքում ընկած են նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և «Վորլդ Վիժն» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող՝ «Նպաստ +» և «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրերի հաջողված փորձը, երբ ընտանիքներին՝ նպաստին զուգահեռ տրամադրվել են անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ միջոցներ:

Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում անասնապահությամբ զբաղվելու համար տրամադրվող աջակցությունը (բնաիրային՝ անասնագլխաքանակի տեսքով) կտրամադրվի ընտանիքներին՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքը 12 ամիս պահպանելու հետ զուգահեռաբար:

Աշխատանքներն իրականացվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների վերապարտրաստված մասնագետների համատեղ աշխատանքի միջոցով՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ կառավարությունը այդ 1000 ընտանիքին փողը տալիս է, անասունը տալիս է, կերը տալիս է, խորհրդատվությունը տալիս է և ասում՝ «սա մենք տալիս ենք, որ դուք ձեր աշխատանքով հաղթահարեք աղքատությունը: ․․․Սրանով մենք մեսիջ ենք հղում, որ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի, չի կարող լինել աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան՝ աշխատանքը»։

«Կարան լինեն դեպքեր, որ երբ այդ գլխաքանակը հայտնվի, օրինակ` մորթեն, վաճառեն և, ասենք, էդ պահին ինչ-որ նպատակի համար օգտագործեն։ Էդտեղ շատ խիստ վերահսկողական մեխանիզմներ են պետք, և շատ խիստ պետք է զգուշացվեն մեր հայրենակիցները, որ էդ կարգի վերաբերմունք չցուցաբերեն»,-նշել է Փաշինյանը։

Лента

Рекомендуем посмотреть